«Խոնարհ սիրտով քեզի կը նուիրեմ, ո՜վ Հայ Ժողովուրդ, իմ երկար տարիներու աշխատանքիս
պտուղը, իբր սիրոյ ձօն: Սրտանց կը տենչամ իմ վաստակս քեզի պարգևել և բոլոր անոնց՝
որ պայմաններուդ մէջ կը գտնուին. որովհետև ինչ որ իմս է՝ անիկա քեզի կը պատկանի, և
ինչ որ քուկդ է՝ անիկա իմս ալ է: Անոր համար՝ ինծի պարծանք է քեզի ծառայել,
մանաւանդ թէ ասիկա լրումն է իմ և իմիններուս պաշտօնին. որովհետև սկիզբէն ի վեր,
ինչպէս ես, այս Միաբանութիւնն ալ սահմանուած է Հայ Ժողովուրդի մշակութային
ծառայութեան և Աստուծոյ փառքին»:
Մխիթար Վրդ. Սեբաստացի
 |